Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պետք է ժամ առաջ ցրենք խորհրդարանը» Ժիրայր Սեֆիլյան

Քաղաքականություն
Sefilyan

«Սասնա Ծռեր» կուսակցությունն աջակցելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմին, այս մասին կուսակցության հիմնադիր համագումարի ընթացքում հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը: Նրա խոսքով կուսակցությունը կողմ է արտահերթ խորհրդարանական ընտրությունները հնարովորինս շուտ անցկացնելուն. «Պետք է րոպե առաջ, ժամ առաջ ազատվենք այս հանցավոր խորհրդարանից, ցրենք այն»: Ըստ Ժիրայր Սեֆիլյանի այդ գործում չպետք է սահմանափակվել միայն սահմանադրական հնարավորություններով: Ժիրայր Սեֆիլյանը վստահ է՝ իրենց կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին անցնելու է նվազագույն շեմը. «Միայն չենք կարող ասել, թե քանի տոկոսով»: Նա կոչ է անում աշխարհասփյուռ  հայազգի մասնագետներին, որոնք ցանկանում են ծառայել պետությանը և կիսում են իրենց կուսակցության գաղափարախոսությունն դիմել իրենց անդամագրվելու համար. «Անկախ նրանից եղել եք որևէ կուսակցության անդամ կամ ոչ, եթե լավ մասնագետ եք՝ դիմեք»: ժիրայր Սեֆիլյանի խոսքով արտահերթ խորհրդարանական ընտրությունների իրենց ցուցակը կազմվելու է հենց այս սկբունքով: