Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մայրիկի օրագիրը» համախմբել է շոու-բիզնեսի հայտնի մայրերին

Մշակույթ Հասարակություն
111-2

Համացանցում Emily and Mommy անվամբ հայտնի մայրիկ Մերի Սարիկյանի առաջին գիրքն արդեն հրատարակվել է։ «Մայրիկի օրագիրը» գիրքը պաշտոնական շնորհանդեսին ներկայացնելուց առաջ, Մերին առաջինն այն ներկայացրել է իր մտերիմ ընկերուհիներին, որոնց շարքում են շոու-բիզնեսում հայտնի մայրեր։ Միջոցառմանը ներկա էին Գոհար Հարությունյանը, Արեւիկ եւ Անուշիկ Ալավերդյանները, Նելլին, Իրինա Թովմասյանը, Ձյունիկը, Վակցինան, Լիլիթ Մուրադյանը, Մանե Հարությունյանը, Մաշրումը, Լիա Զախարյանը եւ այլք։ Առավոտյան կայացած փակ բրանչին ներկա ու ապագա մայրերը միասին քննարկել են «աղջկական» հարցեր, սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը հետծննդաբերական շրջանում ճիշտ սնվելու եւ նիհարելու մասնագիտական խորհուրդներ է տվել։ Ներկաները նաեւ միասին սրճել են, կարդացել ցիտատներ գրքից եւ, իհարկե, միասին լուսանկարվել։   Խնամքով գրված ու կազմված գրքում Մերին զետեղել է բրոշյուրներ հղիության ընթացքում և հղիությունից հետո ճիշտ մարզվելու, սննդակարգերի և այլ հարցերի վերաբերյալ, ինչի շնորհիվ ավելի արագ կկողմնորոշվեն բազմազբաղ մայրերը։ Հղիության մասին իմանալուց հետո նա սկսել է հաճախել Մանհայմի ծնողների դպրոց, ուսումնասիրել մասնագիտական գրականություն։ Միաժամանակ սկսել է այդ ամենի մասին պատմել ինստագրամում` հայտնվելով երիտասարդ մայրերի ուշադրության կենտրոնում։ Մերիի փոխանցմամբ՝ գրքի գաղափարը հասունացել է մայրանալուց հետո. «Աղջկաս լույս աշխարհ գալուց հետո ամբողջ կյանքս կենտրոնացավ մեկ թեմայի վրա՝ երեխայի խնամք, նոր հոգսեր, ընտանեկան նոր կյանք։ Ուզում եմ՝ ապագա մայրերին ասել, որ միայնակ չեն, գրեթե բոլորն ունենում են միանման մտահոգություններ եւ զգացմունքներ։ Այս հետաքրքրիր ճամփորդությունը գրքի միջոցով միասին կանցնենք։ Այս գրքում կկարդաք, թե ինչպես է երեխան շարժվում որովայնում, կարծես, թիթեռնիկներ լինեն որովայնում, մեկ օր էլ թիթեռն այնքան ուժ է ունենում, որ մի հարվածքով Ձեր ստամոքսից դուրս է բերում վերջին խմած կաթով սուրճն ու թխվածքալիթները»։