Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակնաբուժական նոր կենտրոն Գյումրիում (տեսանյութ)

Մարզեր
cayg-1

«Գյումրի» բժշկական կենտրոնում այսուհետ կգործի ակնաբուժական կենտրոն:Այն համալրված է նորագույն տեխնոլոգիաներով և համապատասխան սարքավորումներով: Կենտրոնի բացմանը ներկա էին Հայկական ակնաբուժական նախագծի ղեկավարությունը, ՀՀ առողջապահության նախարարության, հանրապետության առողջապահական համակարգի և Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչներ: Հայկական ակնաբուժության նախագիծը ՀՀ մարզերում իրականացվում է «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում: Ավելին՝ Ցայգ ՀԸ տեսանյութում