Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծաղկաշենը պահող կանայք (տեսանյութ)

Մարզեր
Region-vvCapture

Գեղարքունիքի Ծաղկաշեն գյուղը կանայք են պահում. տղամարդկանց մեծ մասը դրսում է՝ արտագնա աշխատանքի: Ծաղկաշենում մնացած կանայք և ընտանիքի հոգսերն են հոգում, և գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվում: Աշխատանքի սեռային բաժանում չկա. կանայք հող են մշակում, բերք հավաքում, անասուն պահում: Ձմռանը, երբ խոպանի սեզոնն ավարտվում է, ու ամուսինները վերադառնում են տուն, գյուղում անելու գործ արդեն չի լինում: