Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արագածոտնի մարզում ցուցարարները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը. Ազատություն 

Հասարակություն
akcia-1

Արագածոտնի մարզի մի քանի համայնքների բնակիչներ փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհի Արագածոտն գյուղի հատվածը՝ այսպիսով նաև կանգնեցնելով այդ հատվածում «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարությունը։ Ցուցարարներին զայրացրել է «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցման նախագծում իրենց գյուղերի հատվածում մեքենաների անցումների բացակայությունը։ «Մեր գյուղի մոտ մոստ չի կառուցվում, շրջադարձ չկա, պետք է հասնենք Կոշի հատված (9-ից10 կիլոմետր), նոր հետ դառնանք, գանք։ Հիմա իմ ժողովրդի պահանջն էն է՝ մի անցում տան` Երևանից գալացող մեքենան մտնի ու դուրս գա», - ասաց Արագածոտն գյուղի գյուղապետ Մելսիկ Ղազարյանը՝ նշելով, որ մարզպետի հետ են նաև այս թեմայի շուրջ զրուցել։ Ղազարյանի փոխանցմամբ, մարզպետը մարզպետարանում հանդիպում է առաջարկել, ցուցարարները մերժել են։ Ավելին՝ այստեղ