Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը կընդունի ֆուտբոլի կանանց Եվրոպայի առաջնության փուլը

Սպորտ
sport-kanajq-futbol-25.09.

Հոկտեմբերի 2-8-ը Հայաստանում կանցկացվի ֆուտբոլի կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության ընտրական մրցաշարի խմբային փուլ: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլ ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հայաստանի Մ19 կանանց հավաքականը ընդգրկվել է ընտրական 12-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Բելգիայի, Ուելսի եւ Իսլանդիայի հավաքականները: Հանդիպումները կկայանան ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում եւ «Բանանց» մարզադաշտում: Մրցաշարի խաղացանկը 02.10.18 Բելգիա – Հայաստան, 12:00, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի ակադեմիա Ուելս – Իսլանդիա, 17:00, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի ակադեմիա   05.10.18 Իսլանդիա – Հայաստան, 12:00, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի ակադեմիա Բելգիա – Ուելս, 17:00, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի ակադեմիա   08.10.18 Իսլանդիա – Բելգիա, 14:00, «Բանանց» մարզադաշտ Հայաստան – Ուելս, 14:00, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի ակադեմիա