Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծաղկաձորը՝ ԱՊՀ լավագույն լեռնադահուկային հանգստավայրերի տասնյակում

caxkadzor

Ծաղկաձորը  ընդգրկվել է  ԱՊՀ լավագույն լեռնադահուկային հանգստավայրերի 10-յակում՝ ըստ ձմռան շրջանում զբոսաշրջային ուղևորությունների վերլուծության: Վարկանիշային տասնակը գլխավորում են Ղազախստանի, Վրաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ադրբեջանի և Ուզբեկստանի առողջարանային քաղաքները, Համաձայն «ՏուրՍտատ» վերլուծական գործակալության՝  Ծաղկաձորում հանգստի զբոսաշրջիային բյուջեն կկազմի օրական $80, ներառյալ գիշերակացն ու սնունդը: Վարկանիշը ներկայացվել է ըստ 2018/19 ձմռան շրջանում զբոսաշրջային ուղևորությունների վերլուծության արդյունքների: