Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

CORLEAP-ի համանախագահ ընտրվեց Էմին Երիցյանը

Քաղաքականություն
001-1

Սեպտեմբերի 24-ին Կիևում անցկացվեց Արևելյան գործընկերության տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնֆերանսի (CORLEAP) լիագումար նիստը: CORLEAP լիագումար նիստի ընթացքում համանախագահ ընտրվեց Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը: Եվրոպական միության ռեգիոնների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մարկու Մարկուլան, շնորհավորելով Էմին Երիցյանին, նշեց, որ պարոն Երիցյանն արդեն ունի համանախագահության փորձառություն և կարծում է, որ CORLEAP-ի գործունեությունը առաջիկա մեկ տարվա ընթացքում կլինի արդյունավետ: CORLEAP լիագումար նիստի օրակարգային հարցերից էին համայնքային համագործակցությունը, տեղական մակարդակում տնտեսական զագացումը, երիտասարդ քաղաքացիների ներգրավվածությունը, ԵՄ-ի ֆինանսական աջակցությունը անդամ երկրներին և այլ թեմաներ: Հայաստանի համայնքների միության Լրատվության և հաղորդակցության բաժին