Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԱԿ-ը շնորհավորել է պարոն Հայկ Մարությանին՝ տպավորիչ հաղթանակի համար

Քաղաքականություն
RAK

        Հարգարժան  պարոն Հայկ  Մարության     Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչությունը  շնորհավորում  է  Ձեզ քաղաքամայր Երևանի Ավագանու ընտրություններում տպավորիչ հաղթանակ արձանագրելու առիթով և մաղթում նույնքան տպավորիչ հաջողություններ քաղաքապետի պաշտոնում Ձեր հետագա գործունեության ողջ ընթացքում:    Ընտրողների մեծ վստահությունը  «Իմ քայլը» դաշինքի և անձամբ Ձեր նկատմամբ` բնականաբար ծանր պատասխանատվություն է դնում Ձեր ուսերին մայրաքաղաքի բազում խնդիրները  հետևողականորեն  կարգավորելու Ձեր առաքելության մեջ: Լիահույս` որ այդ խնդիրները լուծելու գործում Դուք չեք խնայի ջանք ու եռանդ, ՌԱԿ-ը  առաջարկում է իր կարողությունների սահմաններում հայաստանյան և սփյուռքյան իր կառույցների անվերապահ աջակցությունը քաղաքային խնդիրների հաղթահարման գործում:    Կրկին շնորհավորելով Ձեզ և նորընտիր Ավագանու բոլոր անդամներին, ՌԱԿ-ը մաղթում է արդյունավետ գործունեություն ի բարօրություն մեր մայրաքաղաքի և բնակչության: Ի ԴԻՄԱՑ ՌԱՄԿԱՎԱՐ  ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱԿՈԲ  ԱՎԵՏԻՔՅԱՆ   ԱՏԵՆԱՊԵՏ