Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԴԿ նախագահը շնորհավորել է Հայկ Մարությանին

Պաշտոնական
aram-sargsyan-3

Երևանի նորընտիր քաղաքապետ պարոն Հայկ Մարությանին   Հարգելի պարոն Մարության Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը շնորհավորում է Ձեզ Երևանի քաղաքապետի պաշտոնում ավելի քան համոզիչ հաղթանակի առիթով: Այն մեծ և աննախադեպ վստահությունը, որը ցուցաբերվել է անձամբ Ձեր և քաղաքական թիմի նկատմամբ, արտահայտում է արդարության հաստատման, կոռուպցիայի դեմ պայքարի և մեր մայրաքաղաքի իրական բարեկարգման երևանցիների սպասելիքները: Պատրաստ ենք համագործակցելու և ներկայացնելու մայրաքաղաքի՝ որպես ամբողջական, առանձնահատուկ միավորի համապարփակ զարգացումն ապահովող մեր կուսակցության առաջարկները: Մաղթում ենք Ձեզ և նորընտիր ավագանու անդամներին արգասաբեր աշխատանք:   Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյան