Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ է նշանակվել Արամ Ոսկանյանը

Սպորտ
sport-alashkert

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ է նշանակվել Արամ Ոսկանյանը: Այդ մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 43-ամյա մասնագետը մինչ այդ գլխավորում էր Երևանի «Բանանցը», որը նրա գլխավորությամբ նախորդ մրցաշրջանում դարձել էր Հայաստանի փոխչեմպիոն: Սակայն ընթացիկ առաջնության սկզբում Արամ Ոսկանյանը հրաժարական էր տվել: Գլխավոր մարզչի առաջին օգնական է նշանակվել Անդրանիկ Բաբայանը: 42-ամյա մասնագետը հանդես է եկել մի շարք ռուսական ակումբներում, 2008-2018 թթ. աշխատել է ռուսական «Վոլգարում», իսկ այս մրցաշրջանի նախապատրաստական փուլում նշանակվել էր «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ: «Ալաշկերտի» մարզչական շտաբում ընդգրկվել են նաեւ ֆիզպատրաստության մարզիչ Մանուկ Սարգսյանը և դարպասապահների մարզիչ Արմեն Կիրակոսյանը: Սեպտեմբերի 25-ին «Ալաշկերտն» առաջին մարզումն է անցկացրել Արամ Ոսկանյանի գլխավորությամբ: