Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այս ընտրությունների ժամանակ թիրախային հարձակման ենթարկվեց ԲՀԿ-ն. Գուրգեն Եղիազարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
gurgen

ԱԱԾ  պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը գոհ է Երեւանի ավագանու ընտրությունների անցկացման ընթացքից, այն մեկ քայլ առաջ էր նախորդ ընտրություններից: « Ես ոչ մի տեղ չտեսա խուլիգանին, խուժանին, չտեսա կասկածելի դեմքով որեւէ մեկին, ով պիտի ուղղորդեր, ես դա ոչ մի ընտրատեղամասում չտեսա: Ուրախ եմ, որ իմ երկրում նման ընտրություն կատարվեց: Ուրախ եմ, որ հանգուցյալներն այս ընտրություններին չմասնակցեցին»: Գուրգեն Եղիազարյանը վատն էլ է արձանագրել: «Այս ընտրությունների ժամանակ թիրախային հարձակման ենթարկվեց ԲՀԿ-ն: Սերժ Սարգսյանի ժամանակ դա չկար: Նաեւ լուրջ թերություն էր, իբր ընտրակաշառքի դեպքերով հարուցված գործերը, այդպիսի բան չի եղել, բացառում եմ»: Այս ընտրություններին չմասնակցեց երեւանցիների 57 տոկոսը: «Վարչապետին լուրջ ճամփաբաժան է սպասվում: Սեւ ու սպիտակի բաժանելը կբերի լուրջ բախման»,-նշեց Գուրգեն Եղիազարյանը: