Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևան-Արմավիր երթուղու վարորդները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց

Կարևոր լուրեր Հասարակություն
akcia

Կառավարության դիմաց այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Արմավիր-Երևան երթուղու վարորդները և նրանց հետ նաև «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության հիմնադիր-տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը։ Վերջինս այս պահին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի հետ է հանդիպել։ Շուշանիկ Խաչատրյանը ներմուծել է բարձրակարգ ավտոմեքենաներ և ցանկանում է, որպեսզի դրանք աշխատեն երթուղում,սակայն նախարարությունից թույլտվություն չեն տալիս։ Վերջինիս փաստաբանը մտավախություն ունի, որ, հավանաբար, կա մեկ ուրիշը, ում նախարարությունում ցանկանում են երթուղու սպասարկման լիազորություններ տալ։ Միաժամանակ Կառավարության դիմաց այսօր բողոքի ակցիա են կազմակերպել Արարատի մարզի Նարեկ գյուղի բնակիչները։ Նրանք էլ բողոքում են ոռոգման ջրի բացակայությունից, ինչի պատճառով այգիներն ու հողերը մնացել են անջրդի։