Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սալահի գոլը նույնիսկ լավագույնը չէր Անգլիայում». Ռայան Մեյսոն (տեսանյութ)

Սպորտ
a1fifa-gol

Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին ֆուտբոլիստ Ռայան Մեյսոնը կարծում է, որ ՖԻՖԱ-ն Պուշկաշի մրցանակին այս տարի պետք է արժանանար Մադրիդի «Ռեալի» ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլը: Սակայն, ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան անցած մրցաշրջանի լավագույն գոլ է ճանաչել «Լիվերպուլի» կիսապաշտպան Մոհամեդ Սալահի Պրեմիեր լիգայի «Էվերտոնի» հետ խաղում խփած գնդակը: «Պուշկաշի անունը կրող մրցանակն այսօր կորցրեց իր վստահելիությունը: Այն ստացել է Սալահը, որի խփած գոլը նույնիսկ լավագույնը չէր Անգլիայում: Ինչպես կարելի էր  արհամարհել Բեյլի խփած մկրատաձև գոլը: Դա լավագույն գոլերից մեկն է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ», - իր թվիթերյան էջում գրել է անգլիացի անվանի ֆուտբոլիստը: Հավելենք, որ Պուշկաշի մրցանակին հավակնում էին նաեւ Դենիս Չերիշևը (Ռուսաստան, 2018թ աշխարհի առաջնությում Խորվաթիային խփած գոլը), Գարեթ Բեյլը (Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, «Լիվերպուլին» խփած 1-ին գնդակը), Քրիշտիանու Ռոնալդուն (Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում «Յուվենթուսին» խփած գոլը), Բենջամին Պավարը (Ֆրանսիա, աշխարհի առաջնությունում Արգենտինային խփած գոլը), Լիոնել Մեսին (Արգենտինա, 2018թ աշխարհի առաջնությունում Նիգերիային խփած գոլը):