Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԺՈւԿ-ը հայտարարություն է տարածել ընտրությունների կապակցությամբ

Պաշտոնական
1-45

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ Ժողովրդավարական ուղի կուսակցության քաղխորհուրդը 23.09.2018թ-ի կայացած Երևան քաղաքի ավագանու ընտրությունների կապակցությամբ` ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է.

  • երևանցիներին` դրսևորած ազատ կամաարտահայտության կապակցությամբ,
  • ՀՀ Վարչապետին` ընտրություններում, իր ղեկավարած քաղաքական ուժի հաստատուն հաղթանակի կապակցությամբ:
Ինչպես նաև` ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ
  • ԺՈւԿ ընտրողներին` ցուցաբերած վստահության համար,
  • իշխանություններին`ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու քաղաքական կամքի դրսևորման համար,
  • ԶԼՄ-ին նախընտրական գործընթացն անաչառ, անկողմնակալ ու ամբողջական լուսաբանելու համար:
Համոզված ենք, որ նշված ընտրական գործընթացը Հայաստանի Հանրապետությունում սկիզբ դրեց իրական ժողովրդավարության կերտմանը, և արձանագրեց ամբողջ հայության հաղթանակը: Բարի երթ մեզ բոլորիս: Ժողովրդավարական ուղի կուսակցության քաղխորհուրդ