Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լուկա Մոդրիչը՝ ՖԻՖԱ-ի վարկածով 2018թ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ

Սպորտ
a1modric

Մադրիդի «Ռեալի» եւ Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվել է 2018թ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:   Այս տարի խորվաթ ֆուտբոլիստը «Ռեալի» հետ դարձել է չեմպիոնների լիգայի գավաթակիր, իսկ Խորվաթիայի հավաքականում նվաճեց աշխարհի փոխչեմպիոնի կոչումը:   Տվյալ անվանակարգի երեք հավակնորդների թվում էին նաեւ «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն եւ «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը:   Տարվա լավագույն ֆուտբոլիստուհին է ճանաչվել Բրազիլիայի հավաքականի հարձակվող Մարթան: