Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականները առաջին հաղթանակը տարան շախմատային օլիմպիադայում

Սպորտ
a1chess-olimpiada-1

Վրաստանի Բաթումի քաղաքում այսօր մեկնարկեց շախմատի թվով 43-րդ օլիմպիադան: Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները, ինչպես եւ սպավում էր, վստահ հաղթանակներ տարան առաջին տուրում, քանի որ վիճակահանությամբ բավական թույլ ընտրանիներ էին մրցակիցներ բաժին հասել: Մեր շախմատիստները 3,5:0,5 հաշվով պարտության մատնեցին Ճապոնիայի հավաքականին: Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը հաղթեցին իրենց մրցակինցերին, իսկ ահա առաջին խաղատախտակի վրա հանդես եկող Գաբրիել Սարգսյանը հաշտություն կնքեց միջազգային վարպետ Սինջա Կոյիմայի հետ: Երկրորդ տուրում մեր հավաքականը հնարավոր է հանդիպի Սլովակիայի ընտրանու հետ: Հայաստանի կանանց ընտրանին նույն 3,5 հաշվով պարտության մատնեց Ղրղըզստանի թիմին: Այստեղ միավորներ վաստակեցին Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը, իսկ գրոսմայստեր Մարիա Կուրսովան չկարողացավ հաղթել Բեգիմայ կիզի Զաիրբեկին եւ ոչ-ոքի խաղաց: Երկրորդ տուրում մեր թիմի հավանական մրցակից կարող է դառնալ Սլովենիայի հավաքականը: