Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրավապահները Աշոցք գյուղում զենք-զինամթերք են հայտնաբերել և առգրավել (տեսանյութ)

Պաշտոնական
42206925_689334594778440_462988134cc6729181184_n

Գողության հատկանիշներով հարուցված քրեական գործքի շրջանակներում ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները ձեռնարկել են հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ստացել։ Սեպտեմբերի 21-ին խուզարկություն է կատարվել Աշոցք գյուղի տներից մեկում։ Հայտնաբերվել և առգրավել են առանց գործարանային համարի «Կալաշնիկով» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված 29 փամփուշտով, ազդանշանային երկու ատրճանակ։ Բացի այդ, բնակարանատերը իրավապահներին է ներկայացրել 20 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան, ինչպես և այլ զինամթերք։  Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։