Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞ւմ կվստահվի Հայաստանի հավաքականի ղեկը

Սպորտ
sport-hajastan-marzic

Ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արթուր Վանեցյանն այդ պաշտոնում ընտրվելուց  հետո անմիջապես նշել էր, որ իրենց առաջնահերթ խնդիրը հավաքականի նոր գլխավոր մարզչի նշանակումն է, քանի որ նախկին գլխավոր մարզիչ Վարդան  Մինասյանն մեկ օր առաջ անսպասելի հրաժարական էր տվել: ՀՖՖ  նախագահը հայտնել էր, որ ներկայումս բանակցություններ են վարվում մի քանի  արտասահմանցի և տեղացի մարզիչների հետ, սակայն անուններ չէր հրապարակել: Ըստ  տարածված լուրերի, Հայաստանի ընտրանին գլխավորելու թիվ մեկ թեկնածուն 62-ամյա իտալացի հայտնի մասնագետ Ջիանի դե Բիազին է: Այդ մասին հատկապես շատ են խոսում հայ ֆուտբոլասերներն իրենց կողմից աշխատեցվող կայքերում ու սոցհարթակներում: Դե Բիազին հայտնի է նրանով, որ Ալբանիայի ընտրանուն մտցրել է Եվրո-2016-ի եզրափակիչ փուլ: Նշվում են նաեւ ֆրանսահայ ֆուտբոլիստ, աշխարհի եւ Եվրոպայի  չեմպիոն, 50-ամյա Յուրի Ջորկաեֆի եւ «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ, նույնպես 50-ամյա մասնագետ Աբրահամ Խաշմանյանի անունները: Սակայն առաջինը չունի մարզչական ՊՐՈ  կարգի արտոնագիր, ինչը պարտադիր պայման է նման նշանակումների ժամանակ: Իսկ որոշ այլ աղբյուրների, այդ պաշտոնի թեկնածուներից է նաեւ Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւը: Դանիացի մասնագետին վերջերս տեսել են Հայաստանի առաջնության «Ալաշկերտ» - «Լոռի» խաղին, որտեղ նա ուշադիր հետեւել է երկու թիմերի ֆուտբոլիստների խաղին: Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստվում է սեպտեմբերի 25-ին գործկոմի նիստ հրավիրել և հստակեցնել հավաքականի գլխավոր մարզչի թեկնածուների հարցը: