Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է Հայկակ Արշամյանի թեկնածությունը

Քաղաքականություն
ef8f1e3eee310c63428fHayastan-Himnadram

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է Հայկակ Արշամյանի թեկնածությունը Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում՝ 3 տարի ժամեկտով: «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթի համար հայտերի ընդունման ժամկետն ավարտվել էր օգոստոսի 31-ին: Ստացվել էր 42 հայտ 7 տարբեր երկրներից /Հայաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Լիբանան/: Ընտրող հանձնաժողովը, որում ընդգրկված էին Հայաստանի և Արցախի նախագահների, ՀՀ վարչապետի ներկայացուցիչները, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ալբերտ Պողոսյանը  և Հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Թերզյանը, քննելով հավակնորդների գործերը, ս/թ սեպտեմբերի 10-ի նիստում նրանցից 12-ի հետ հարցազրույցի և հետխորհրդակցության արդյունքում հաղթող էր ճանաչվել պարոն Արշամյանը, որի թեկնածությունն  էլ առաջադրվել էր հոգաբարձուների խորհրդի հաստամանը:   «Հայաստան» համահայկական հիմնադրամ, Մրցութային հանձնաժողով