Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավազակային հարձակում «Առինջ մոլ»-ում. կասկածյալը հայտնաբերվեց

Պաշտոնական
police-3

Սեպտեմբերի 22-ին, ժամը 20.30-ին, 23-ամյա Անահիտ Թ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի «Առինջ Մոլլ» տոնավաճառի հետնամասում անհայտ անձը դանակի սպառնալիքով իրենից հափշտակել է 8.500 դոլարին համարժեք 4.120.000 դրամ: Ոստիկանության Կոտայքի բաժնի, մարզային վարչության եւ Աբովյանի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավազակային հարձակումը կատարել է 1995 թ. ծնված Ռոմեն Հ.-ն: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության Հրազդանի բաժնի, Ծաղկաձորի բաժանմունքի եւ Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 23-ին, ժամը 15.00-ին, Ծաղկաձոր քաղաքի Օրբելի Եղբայրների փողոցից հայտնաբերվել եւ ոստիկանության Հրազդանի բաժին բերման է ենթարկվել Ռոմեն Հ.-ն։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է իրեղեն ապացույց հանդիսացող 1.200 դոլար, 176.100 դրամ եւ «Պիրատ» գրառմամբ ծալովի դանակ: Հայտնաբերվածն առգրավվել է:  Կատարվում է նախաքննություն։