Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սա միայն ու միայն մեր ժողովրդի հաղթանակն է. Հայկ Մարության (տեսանյութ)

Հասարակություն
Hayk-Marutyan

 Երևանի ավագանու ընտրություններում հաղթած ուժի՝ «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ֆբ-յան իր էջում գրառում է կատարել.  «Սիրելի հայրենակիցներ ջան, սիրելի երևանցիներ ջան, հարազատներ ջան: Այս հաղթանակը մեր թիմի հաղթանակը չէ: Սա միայն ու միայն մեր ժողովրդի հաղթանակն է, որն ապացուցեց ամբողջ աշխարհին, որ միասնական և վճռական է ժողովրդավարական պետություն կառուցելու ճանապարին: Հպարտ եմ, որ ձեզանից մեկն եմ, երջանիկ եմ, որ ձեր մի մասնիկն եմ:  Շնորհակալ եմ վստահության համար: Պատրաստ եմ ամեն օր, ամեն ժամ , ամեն րոպե, ամեն վայրկյան ծառայել ձեզ, որպեսզի մեր Երևանը միասին դարձնենք մեր երազանքների քաղաքը»,-  գրել է Հայկ Մարությանը: