Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ-ն ստիպված է պատասխանել Սիրիայում Իսրայելի գործողություններին. Շոյգու (տեսանյութ)

Քաղաքականություն
shoygu

ՌԴ-ն ստիպված է ադեկվատ պատասխան քայլերի դիմել Սիրիայում Իսրայելի գործողությունների պատճառով: Այդ մասին հայտարարել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերեյ Շոյգուն: Ըստ նրա` այդ քայլերի նպատակն է Սիրիայում ռուս զինծառայողների անվտանգության մակարդակի բարձրացումը: Նախարարը նաև հայտնել է, որ ՌԴ-ն երկու շաբաթվա ընթացքում Սիրիային կփոխանցի հակաօդային պաշտպանության С-300 համակարգերը:  ՌԴ-ն կփորձի սահմանափակել Սիրիայում Իսրայելի ավիացիայի գործողությունները: Հիշեցնենք, որ Իսրայելը ավելի վաղ  հարվածներ էր հասցրել Սիրիայում, իսկ սիրիական ուժերը պաշտպանվելիս խոցել էին ռուսական Իլ-20-ը, որը եղել էր դեպքի վայրից ոչ հեռու: Զոհվել էր 15 զինվոր: