Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը բաց կթողնի շախմատի օլիմպիադայի առաջին տուրը

Սպորտ
a1chess-olimpiada

Այսօր  Բաթումում կտրվի շախմատի համաշխարհային 43-րդ օլիմպիադայի մեկնարկը: Տղամարդկանց մրցաշարում կմասնակցեն 183 երկրների 185 հավաքական, իսկ կանանց մրցաշարում՝ 149 երկրներ 151 հավաքական: Վրաստանը, որպես կազմակերպիչ երկիր, հանդես կգա 3-ական հավաքականներով: Օլիմպիադան կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: Վիճակահանության արդյունքներով տղամարդկանց Հայաստանի ընտրանին 1-ին տուրում կհանդիպի Ճապոնիայի հավաքականի հետ: Մեր թիմը հանդես կգա այսպիսի կազմով. Գաբրիել Սարգսյան - Շինյա Կոջիմա, Հրանտ Մելքումյան – Ռիոսուկե Նանջո, Ռոբերտ Հովհաննիսյան - Կոհեյ Յամադա, Հայկ Մ. Մարտիրոսյան - Տոմոհիկո Մացուո: Մեր հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը այս տուրում կհանգստանա: Կանանց Հայաստանի հավաքականը 1-ին տուրում կմրցի Ղրղըզստանի ընտրանու հետ: Ահա մեր կազմը. Էլինա Դանիելայնա - Ալեքսանդրա Սամագանովա, Աննա Մ.Սարգսյան – Դիանա Օմուրբեկովա, Մարիա Կուրսովա - Բեգիմայ կիզի Զայբեկ, Սիրանուշ Ղուկասյան - Շադաթ Մոմունալիեւա: Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը բաց կթողնի այս տուրը: Հավելենք, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականն իր միջին վարկանիշով (2688) 8-րդն է մասնակից թիմերի մեջ, իսկ կանանց ընտրանին (2353)՝ 12-րդը: