Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նման հզորության ակնաբուժական առաջին կենտրոնն է լինելու Գյումրիում. Դավիթ Մելիք-Նուբարյան

Պաշտոնական
aknabujutyun

Այսօր մեկնարկեց Հայկական ակնաբուժության նախագծի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 16-րդ միջազգային համաժողովը: Այն նվիրված է ակնաբուժությանը և առողջապահության համակարգում տեխնոլոգիական նորարարություններին: ՀՀ ակնաբույժների ասոցիացիայի միության նախագահ Ալեքսանդր Մալայանը համաժողովի ժամանակ պարգևատրում ստացավ: «Հաշվի առնելով պրոֆեսոր Մալայանի վաստակը և ներդրումը մանկական ակնաբուժության բնագավառում և նրա 70 ամյակի առթիվ Եվրոպայի միջազգային անվտանգության ակադեմիան, երեխաների առողջապահության և անվտանգության կոմիտեն պարգևատրում են պրոֆեսոր Մալայանին բարձրագույն շքանշանով»,- ասաց Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Մարլեն Բոստանջյանը:                                                                                                                                                                                                                                                                                               ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանն էլ լրագրողներին հայտնեց, որ շուտով Գյումրիում կբացվի ակնաբուժական նոր կենտրոն: «Նման հզորության առաջին կենտրոնն է լինելու Գյումրիում, և շատ մեծ ակնկալիքներ ունենք, որովհետև նախարարությունը խրախուսում է Երևանից դուրս ծառայությունների բացումը Տարեկան մի քանի հազար կատարակտի վիրահատություն է իրականացվում Հայաստանում, և դրա զգալի մասն իրականացվում է ակնաբուժության նախագծի կողմից հատկապես մարզերում: Վիրահատություններն ամբողջովին անվճար են, գործում է շատ ճկուն մեխանիզմ թե նախնական զննման, թե հերթագրման, և թե իրականացման: Դավիթ Մելիք-Նուբարյանը հավաստիացնում է, որ որևէ դժգոհություն, բողոք նախարարություն չի հասնում, դեռ ավելին՝ միայն շնորհակալական խոսքեր: