Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փորձեցի կապվել Դանիել Իոաննիսյանի հետ, բայց ասուլիսն արդեն սկսվել էր»․ Տիգրան Մուկուչյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-66

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը  ավագանու մանդատների բաշխման մասին առայժմ չի խոսում. «Կանխատեսումներ անել չեմ կարող, այլ կարող եմ մեջբերել ընտրական օրենսգիրքը, հաշվարկների բանաձևերը շատ պարզ են, կարող եք ինքներդ հաշվել, ԿԸՀ-ն այս պահին դրանից զերծ կմնա, մինչ արդյունքների վերջնական ամփոփումը»,- ասում է նա։ Տիգրան Մուկուչյանն ասում է, որ ընտրողների թիվը խոսում է բարձր ակտիվության մասին. «Կարծում եմ ակտիվությունը բարձր էր, իսկ ինչ վերաբերում է հասարակական տրամադրություններին և այլն՝ ես իրավասու չեմ անդրադառնալ»։ ԿԸՀ նախագահը որևէ հանձնաժողով չի առանձնացնում, որտեղ արտառոց բան է տեղի ունեցել. «Ես տասը հանձնաժողովի նախագահների հետ խոսել եմ, ամեն ինչ հանդարտ էր»։ Տիգրան Մուկուչյանը խոսեց նաև ընտրական ցուցակների կազմման մասին. «Մեր ընտրական ցուցակների կազմման հիմքում են քաղաքացի հանդիսանալն ու հաշվառում ունենալը, եթե քաղաքացին չի դիմել հաշվառումից դուրս գալու համար, ապա նա կլինի ցուցակներում»։ Իսկ ինչ վերբերում է  լռության օրը տեղի ունեցած հայտնի ասուլիսին, Մուկուչյանն ասաց. <«Ես անձամբ փորձեցի կապվել Դանիել Իոաննիսյանի հետ և հիշեցնել, որ այդ օրը քարոզն ու հակաքարոզն արգելվում է, ցավոք, ասուլիսն արդեն սկսվել էր»։