Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկ շաբաթում գրանցվել է 432 դեպք, որից 266-ը՝ արտակարգ

Պաշտոնական
911

 911-ն ամփոփում է անցած շաբաթը ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 432 դեպք, որից 266-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 137 կենցաղային կանչ, 201 հրդեհ, 51 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 1 և տուժել 64 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 4 քաղաքացի: Գրանցվել է օձերի հայտնաբերման 8 դեպք: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 5 դեպք, որի հետևանքով տուժել է 6 քաղաքացի: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները