Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տատիկ-պապիկներին չէին գրկում բերում ընտրատեղամաս». Լևոն Բարսեղյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Region-Cggapture

Նախորդ տարիների «հանրապետականի տասովչիկները» չկային այս ընտրություններում: Այս մասին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասաց «Ականատես» դիտորդական առաքելության անդամ Լևոն Բարսեղյանը:  «Քրեական խավը չէր ներգրավված ու տատիկ-պապիկներին չէին գրկում բերում ընտրատեղամաս, որպեսզի անհրաժեշտ քվեն ապահովեին, չկային ճնշումներ»,- արձանագրել է նա երեկվա ընտրությունների դիտորդական առաքելության ընթացքում: Այս ընտրություններում «Ականատես» դիտորդական առաքելությունը առաջին անգամ օգտագործել է ընտրանքի վրա հիմնված դիտորդության մեթոդը: «Ականատես» դիտորդական խմբի անդամ Սոնա Այվազյանը մանրամասնում է այդ մեթոդը: «Դա մի մեթոդ է, որը թույլ է տալիս, որ քվեարկության օրվա դիտորդության արդյունքները կարելի լինի տարածել ամբողջ Երևան քաղաքի վրա: Մենք դիտարկել ենք 80 տեղամաս, սակայն մեր արդյունքները ներկայացուցչական են ամբողջ քաղաքի համար՝ հիմք ընդունելով այն մեթոդաբանությունը, որը մենք կիրառել ենք»,- ասում է նա: Սոնա Այվազյանը նաև ավելացնում է, որ չնայած ուղղորդված ընտրություններ, ընտրակաշառք չեն նկատել, սակայն այս ընտրությունների ընթացքում արձանագրել են, որ հանձնաժողովի աշխատանքը որակական առումով այնքան էլ չի փոխվել: «233 ընտրողների անուններ չեն եղել սարքում գրանցված, 705 դեպք արձանագրել ենք, որ գրանցման խնդիրներ են ունեցել, արձանագրվել է ընտրողի օգնելու 40  դեպք, քվեարկության գաղտնիության չապահովման 35 դեպք, 26 ընտրողներ իրենց անվան դիմաց նկատել են ստորագրություն, մոտ 20 տեղամասում տեխնիկական սարքի խափանումներ են եղել»,- ասում է նա: