Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

84 իրավախախտում՝ ժամը 08:00-ից, մինչև 20:00-ն. ոստիկանություն

Պաշտոնական
police-1

Սեպտեմբերի 23-ին, Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ընթացքում (ժամը 08:00-ից մինչև 20:00-ն) ՀՀ ոստիկանությունում ստացվել են 84 իրավախախտման վերաբերյալ տեղեկություններ: Ստացված տեղեկություններից 18-ը լուծվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նախատեսված կարգով, իսկ 66 իրավախախտումների վերաբերյալ տեղեկությունները գտնվում են ստուգման փուլում: Ստացված տեղեկությունները վերաբերվում են՝ 11-ը ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, 2-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, 1-ը՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու, 23-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու (քվեարկելու փորձի), 4-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու, 19-ը՝ ընտրացուցակների անճշտության, 1-ը՝ լցոնումների 23-ը՝ այլ իրավախախտումների։