Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակը» վերջապես ճաշակեց հաղթանակի բերկրանքը

Սպորտ
a1shirak-1

Գյումրիի «Շիրակը» առաջին հաղթանակը տարավ ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում: Մրցաշարի 9-րդ տուրի շրջանակում շիրակցիները սեփական դաշտում ընդունեցին առաջնության նորեկ Երեւանի «Արցախ ՖԱ»-ին: Խաղն ավարտվեց տանտերերի վստահ հաղթանակով՝ 3:0: Արդեն առաջին խաղակեսում գոլի հեղինակներ դարձան Պաբլո Կրուզը, Հենրի Նդոնգը եւ Ջոնս Կաբանգուն: «Շիրակը», որը մինչ այդ 5 ոչ-ոքի էր արել եւ երկու պարտություն կրել, տարավ իր անդրանիկ հաղթանակը: Գյումրեցիները 8 միավորով բարձրացան 6-րդ տեղ: «Արցախը» վաստակած 6 միավորով այժմ զբաղեցնում է նախավերջին՝ 8-րդ տեղը: