Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այն մեխանիզմները, որոնք գործել են բոլոր նախորդ ընտրություններին, այսօր առկա չեն. Ա. Զուրաբյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-61

Այսօր կարևոր օր է երևանցիների համար, վաղը Երևան քաղաքը կունենա նոր քաղաքապետ, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց  «Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը: «Ես կարծում եմ, որ այս ընտրություններն աննախադեպ են, որովհետև այ հենց հիմա ընտրական տեղամասի մոտ չեք տեսնում նրանց, ում սովորաբար տեսնում էինք նախորդ ընտրություններին, նրանց, ովքեր սովորաբար ինչ-որ բան էին նախաձեռնում, տանում, բերում և այլն: Այսինքն՝ մթնոլորտը շատ դրական է, և ես կարծում եմ, որ նորմալ ընտրություններ կընթանան, և մենք կունենանք այն պատկերը, որն առկա է Երևան քաղաքում»,-ասաց նա: Ինչ վերաբերում է ընտրակաշառք բաժանելու դեպքերին, Արարատ Զուրաբյանն ասաց: «Ես կարծում եմ, որ ոստիկանությունը պետք է մի քիչ ավելի ուշադիր լինի և ամեն մի չստուգված ահազանգի տեղիք չտա և դա չդարձնի ինչ-որ մի բան: Ես կարծում եմ, որ դա թյուրիմացություն էր, որովհետև ակնհայտ է եղել, որ բոլոր քաղաքական ուժերն էլ հստակ գիտակցել են, որ ընտրակաշառք և այլ երևույթներ չեն լինելու, և ես կարծում եմ, որ բոլորն էլ առաջնորդվել են այդ սկզբունքով»: Հարցին, թե ինչ  նկատի ունի թյուրիմացություն ասելով, Արարատ Զուրաբյանը նշեց:  «Խոսակցություններ եղան շտաբներ մտնելու, բայց որևէ բան ի հայտ չեկավ, բայց ինչ-որ մթնոլորտի պղտորման տարրեր նկատվեցին: Ես կուզեի, որ ընդհանրապես նման բան չլիներ, էլի եմ ասում, որ գոնե մեզ բոլորիս համար պարզ է, որ այն մեխանիզմները, որոնք գործել են բոլոր նախորդ ընտրություններին, այսօր առկա չեն»,-ասաց Զուրաբյանը: