Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մի մարդը չի կարող իրականացնել վարչապետի, քաղաքապետի լիազորությունները. Զ. Փոստանջյան (տեսանյութ)

Քաղաքականություն
zaea

«Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն ընտրեց թիվ 4/08 ընտրատեղամասում: Մինչ քվեարկելը, նա պատասխանեց լրագրողների հարցերին: «Սա իշխանությունների քննությունն է, նրանք պետք է ապահովեն արդար ընտրությունները, մեր մասնակցությունը պետք է դիտարկել այս շրջանակում ևս»,-ասաց Զարուհի Փոստանջյանը: Նրա խոսքով, բոլոր ուժերի ցուցակներում կան լավ մասնագետներ. «Այս պահին նույնիսկ կառավարությունը չի կարողանում իր գործառույթներն իրականացնել, երբ երկիրը քանդված է պետք է բոլորս միավորվենք: Մի խմբակ , մի մարդ չի կարող իրականացնել վարչապետի, քաղաքապետի լիազորությունները: Դրա համար ազգի բոլոր հատվածների ներկայացուցիչները պետք է ներգրավված լինեն»։ Զարուհի Փոստանջյանը կշնորհավորի հաղթող ուժին: «Պետք է հասկանանք, որ գործատուն մենք ենք, մենք գալիս ենք տեղամաս պայմանագիր կնքելու, մենք պահանջելու ենք որակյալ ծառայություններ»։ Քաղաքապետի թեկնածուն հավաստիացրեց՝ որևէ մեկին թույլ չեն տալու ապօրինություններ անել մայրաքաղաքի բյուջեի հաշվին։