Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արսեն Հարությունյանը 3-րդ տեղը գրավեց ըմբշամարտի աշխարհի առաջնությունում

Սպորտ
a1borba-22.09.

Հայաստանի ազատոճային ըմբիշներն առաջին մեդալը նվաճեցին Սլովակիայի Տրնավա քաղաքում անցկացվող ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում:   57 կգ քաշային Արսեն Հարությունյանը սփոփիչ մրցաշարում նախ հաղթեց Ղազախստանի ներկայացուցիչ Ռախատ Կայժարին, ապա հարավկորեացի Հյոն Սու Չոյին եւ գրավեց 3-րդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի:   Իսկ ահա 70 կգ քաշային կարգում մեր Արման Անդրեասյանի եւ ամերիկացի Բրեդի Բերգեի 3-րդ տեղի համար մարտն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1, սակայն մրցավարները հաղթանակը շնորհեցին մրցակցին, քանի որ նա էր վաստակել վերջին միավորը:   Այսօր որակավորման փուլին մասնակցած մեր մյուս ըմբիշները չկարողացան հաղթահարել նախնական արգելքները եւ դուրս մնացին ոսկե մեդալի համար պայքարից: Նրանցից միայն 61 կգ քաշային Վազգեն Թեւանյանը վաղը կպայքարի բրոնզե մեդալի համար: Իսկ ահա 74 կգ քաշային Դավիթ Գեւորգյանը, 86 կգ քաշային Մհեր Մարկոսյանը եւ ծանր քաշային Հովհաննես Մաղաքյանը պարտվեցին իրենց մրցակիցներին եւ դուրս մնացին պայքարից: