Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել Ոստիկանության բաժին

Պաշտոնական
tatoyan-arman

Ընտրական գործընթացներին առնչվող ահազանգով Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել Ոստիկանության բաժին   ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող անկախ մշտադիտարկման շրջանակներում այսօր արձանագրվել են ընտրական գործընթացներին առնչվող դեպքերը: Իրականացվում է նաև զանգվածային լրատվության միջոցներում առկա հրապարակումների ուսումնասիրություն:   Դրանից բացի, Մարդու իրավունքների պաշտպանին է ուղղվել մեկ զանգ՝ կապված ընտրացուցակների հետ և մեկ ահազանգ՝ կապված Ոստիկանության բաժին բերման ենթարկելու հետ:   Վերջին ահազանգը ներկայացրել է ԱԺ պատգամավոր, Երևանի քաղապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը։ Նրա հաղորդման հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այց են իրականացրել Ոստիկանության բաժին