Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ է անելու ոստիկանությունը սեպտեմբերի 23-ին (տեսանյութ)

Հասարակություն
police-1

Սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու ընտրություններն են։ Ոստիկանության կենտրոնական վարչակազմի և տարածքային ստորաբաժանումները ապահովելու են ընտրությունների անցկացման բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովների և դրանց անդամների անկաշկանդ գործունեությունը։ Ոստիկանությունը պարտավոր է ընտրությունների հետ կապված միջոցառումներում ապահովել պատշաճ կարգ ու կանոն՝ գործելով իր լիազորությունների շրջանակներում։ Օրենքով ոստիկանությանն է վերապահված ընտարական փաստաթղթերի անվտանգ տեղափոխումն ու դրանց պահպանումը ընտրական հանձնաժողովներում։ Իր առջև օրենքով դրված խնդիրները պատշաճ իրականացնելու համար ոստիկանության տարածքային մարմիններում արդեն ձևավորվել են հետևյալ վերակարգերը։ Այն վայրերում, որտեղ անհրաժեշտ է ոստիկանի մշտական ներկայությունը արդեն նշանակվել են պահակետեր։ Ընտրությունների ժամանակ հաարակական կարգի պահպանման ու հասարակական անվտանգության նկատառումներով՝ ձևավորվել են երկու և ավելի ոստիկաններից կազմված պարեկային խմբեր։ Ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում ձևավորվել են տարբեր ծառայությունների ոստիկաններից կազմված օպերատիվ խմբեր, որենք ցանկացած ահազանգի արագ արձագանքելու են և ընտրատեղամասերում ու դրանցից դուրս իրականացնելու են օրենքով նախատեսված անհետաձգելի միջոցառումներ։ Արդեն ձևավորվել են նաև ոստիկանության մի քանի ծառայողներից բաղկացած ուղեկցող զինված խմբեր, որոնք քվեարկության ավարտից հետո ապահովելու են ընտրական փաստաթղթերի անվտանգ տեղափոխումը ընտրատեղամասերից կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում արդեն ձևավորվել են նաև հատուկ մասնագիտացված պատրաստություն անցած ծառայողներից բաղկացած պահեստային խմբեր, որոնք օպերատիվ իրավիճակի բարդացման դեպքում կիրականացնեն հատուկ առաջադրանքներ՝ աաջակցելով ծառայության մեջ ընդգրկված ուժերին։ Ի դեպ, ոստիկանական ծառայությունն ընտրական տեղամասերում սկսվում է քվեարկության նախորդ օրը։ Արդեն քվեարկության օրը ոստիկանության խմբերը կանցնեն իրենց պարտականությունների իրականացմանը ողջ ծավալով։ Կարգելեն ընտրատեղամաս զենք, զինամթերքով մուտքը, ընտրատեղամասին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, կարգելեն ընտրատեղամասի մուտքի մոտ մեքենաների կուտակումը՝ պահպանելով հասարակական կարգն ու իրավախախտներին ենթարկելով պատասխանատվության։ Ընտրատեղամասերում ծառայություն իրականացնող ոստիկանները ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով պետք է աջակցեն ընտրական հանձնաժողովին՝ ապահովելով հանձնաժողովի կայացրած որոշումների կատարումը։ Ասենք, եթե ընտրողը ներկայացել է այլ անձի ինքնությունը հաստատող փաստաթղթով կամ եթե անձը ցանկանում է կրկին քվեարկել, ապա ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության սենյակ է հրավիրում ոստիկաններին, որոնք իրավիճակին համարժեք կձեռնարկեն օրենքով սահմանված միջոցառումները։ Առանց ընտրական հանձնաժողովի պահանջի ոստիկանության ծառայողները կարող են մտնել քվեարկության սենյակ, եթե բավարար տվյալներ ունեն, որ այնտեղ հանցագործություն է տեղի ունենում կամ ունենալու։ Այսպիսով, սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններն ոստիկանությունը կապահովի ձեր ընտրելու իրավունքի անխափան իրացումը՝ ընտրությունների հետ կապված միջոցառումներում ապահովելով պատշաճ կարգ ու կանոն և օպերատիվ արձագանքելով ցանակացած ապօրինության։ Ոստիկանություն