Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դոն Պիպոյի խափանման միջոցը փոխվել է (տեսանյութ)

Պաշտոնական
don-pipo

«Նախօրեին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Ա. Մկրտչյանի նախագահությամբ, բավարարել է  պաշտպանական կողմից  միջնորդությունը և Արթուր Ասատրյանի նկատմամբ, ով քրեական աշխարհում հայտնի է Դոն Պիպո անունով, կիրառված կալանավորումը փոխարինվել է գրավով»,- այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է պաշտպան Գեղամ Հակոբյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը»): Նույն քրեական գործով ձերբակալվել են ևս 4 անձինք, ովքեր հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ և ենթադրաբար Ասատրյանի թիկնապահներն են և վերջինիս հետ նախնական համաձայնությամբ ապօրինի պահել են հայտնաբերված զենքն ու ռազմամթերքը։ Արթուր Ասատրյանը կալանավորված էր հունիսի 19-ից։