Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Live. Արթուր Վանեցյանը՝ ՀՖՖ նախագահ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Սպորտ
Xs0FNbb3mf5OJOBffArzZNAq50mu

   ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում կայացավ ՀՖՖ արտահերթ ժողովը: Ժողովի ընթացքում պատվիրակներին ներկայացվեցին ՀՖՖ ԻԱՄ վերակազմավորման միջոցով ՀԿ վերակազմակերպման հարցը, փոխանցման ակտը և ՀՖՖ ԻԱՄ գործունեության դադարեցման մասին դիմումը, որոնք քվեարկությամբ հաստատվեցին ժողովի պատվիրակների կողմից: Ժողովի սկզբում ուղերձով հանդես եկան ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ Դավոր Շուկերը և ՖԻՖԱ-ի զարգացման ծրագրերի մենեջեր Օլիվեր Յունգը: Պատվիրակները հաստատեցին ՀՖՖ ՀԿ Կանոնադրությունը, որը ժողովին ներկայացրեց ՀՖՖ վարչաիրավական դեպարտամենտի ղեկավար Լուսինե Բակումյանը: Այնուհետև ելույթով հանդես եկավ ՀՖՖ նախագահի թեկնածու Արթուր Վանեցյանը, որից հետո բաց քվեարկությամբ Արթուր Վանեցյանն ընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում: Հաստատվեց նաև ՀՖՖ Գործկոմը հետևյալ կազմով՝ Արմեն Նիկողոսյան, Արմեն Մելիքբեկյան, Թովմաս Գրիգորյան, Կարեն Շաբոյան, Արսեն Թորոսյան, Ժաննա Անդրեասյան, Սուրեն Պապիկյան, Խաչատուր Ադումյան, Արեն Մկրտչյան, Արթուր Օհանյան, Ռուբեն Ռուբինյան, Սուրեն Աբրահամյան,  Ալեն Սիմոնյան, Հիրաչ Յագան, Մարինա Թաշչյան, Հակոբ Սիմիդյան։ Ավելի ուշ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում կայացավ ՀՖՖ նորընտիր Գործկոմի առաջին նիստը՝ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի նախագահությամբ: ՀՖՖ նախագահի առաջարկով Գործկոմի անդամները հաստատեցին ՀՖՖ Գործկոմի անդամներ Արմեն Մելիքբեկյանին ՀՖՖ առաջին փոխնախագահի, իսկ Արմեն Նիկողոսյանին՝ երկրորդ փոխնախագահի պաշտոններում: ՀՖՖ Գործկոմի անդամ Արմեն Մելիքբեկյանը նաև ժամանակավոր կատարելու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պարտականությունները: