Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր ազատ ոճի ըմբիշները կպայքարեն բրոնզե մեդալների համար

Սպորտ
a1borba-1-1

Սլովակիայի Տրնավա քաղաքում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Մրցումների առաջին օրն այնքան էլ արգասաբեր չէր Հայաստանի ըմբիշների համար: 57 կգ քաշային կարգում մեր ըմբիշ Արսեն Հարությունյանը սկզբում հաղթեց շվեյցարացի եւ ադրբեջանցի մրցակիցներին, սակայն քառորդ եզրափակիչում պարտվեց ռուսաստանցի Ախմեդ Իդրիսովին: Վերջինս հասավ եզրափակիչ, ուստի մեր ըմբիշը պայքարն արդեն կշարունակի 3-րդ տեղի համար մրցաշարում: 67 կգ քաշային Գեղամ Գալստյանը նույնպես հաղթանակներով սկսեց առաջնությունը, բայց 1/4 եզրափակիչում չկարողացավ հաղթահարել ղազախ Կուանիշ Դույսենկուլի արգելքը եւ դուրս մնաց պայքարից: 70 կգ քաշային ըմբիշ Արման Անդրեասյանը պարտության մատնելով իր առաջին երկու մրցակիցներին, մտավ կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն, չկարողացավ հաղթահարել ռուսաստանցի Ռազանբեկ Ժամալովի արգելքը: Նա վաղը 3-րդ տեղի համար մրցամարտում կհանդիպի Բրեդի Բերգ – Ալեքսանդր Կուրիշտա զույգի հաղթողի հետ: 79 կգ քաշային կարգում մեր ըմբիշ Արման Ավագյանը արդեն առաջին մրցամարտում պարտվեց ուկրաինացի Ադլան Բատաեւին եւ ավարտեց ելույթները: Վաղը պայքարի մեջ կմտնեն նաեւ մեր մնացած չորս ըմբիշները: Հետաքրքիր վիճակահանություն է բաժին հասել 61 կգ քաշային Վազգեն Թեւանյանին, որը առաջին արգելքը հաղթահարելու դեպքում երկրորդում կհանդիպի Ֆրանսիան ներկայացնող հայազգի ըմբիշ Արման Էլոյանի կամ էլ ադրբեջանցի Ինտիգամ Վալիզադայի հետ: