Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Իմ խոսքը գործ է. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Հասարակություն
dod

Հյուսիսային պողոտայում մեկնարկել է Երևանի ավագանու ընտրության քարոզարշավի՝ ԲՀԿ-ի ամփոփիչ միջոցառումը։ Մինչ Ծառուկյանի ելույթը փոքրիկ համերգ անցկացվեց Մրոյի, Ռուբեն Հախվերդյանի, երգարվեստի այլ ներկայացուցիչների մասնակցությամբ։   «Ուժեղ մարդը միշտ համեստ է»,-ասաց Ծառուկյանն իր ելույթում։ Նա նշեց, որ հաջողությունը միասնության մեջ է. «Երբ երկու մեքենա իրար հարվածում են, երկուսն էլ տուժում են»։ Ծառուկյանն ասաց, որ իրենց քաղաքական թիմին աջակցում են 20 երկրից 38 քաղաքապետ։ «Մինչ հաջորդ տարվա բյուջեի հավաքագրումը, մեր կապերն օգտագործելու ենք ներդրումներ ներգրավելու համար։ Մենք բոլոր խնդիրներն էլ գիտենք, խնդիրների լուծումն էլ»,- նշեց Ծառուկյանը։ «Իմ խոսքը գործ է,- ասաց Ծառուկյանն՝ ավելացնելով,- բոլոր խնդիրներին լուծումենք տալու՝ բնակարանաշինություն, աղբահանություն, փոքր ու միջին բիզնեսին աջակցություն»։ «Ես զրոյից կայացած մարդ եմ, բոլորիդ հասկանում եմ, ոչ փողի կարիք ունեմ, ոչ ճանաչման, ուզում եմ կապերս օգտագործել մեր ազգի, մեր երկրի, մեր քաղաքի համար»,- հայտարարեց Գագիկ Ծառուկյանը։ «Ժողովուդն է որոշողը, դուք պետք է որոշեք, թե ով լինի»,- հայտարարեց ԲՀԿ առաջնորդը։ Համերգային ծրագիրը շարունակվեց Ծառուկյանի ելույթից հետո։