Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռերի» հիմնադիր համագումարը սեպտեմբերի 29-ին է (տեսանյութ)

Պաշտոնական
leninakan

Ոչ թե բարեփոխական, այլ հեղափոխական քվեի ակնկալիք: «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի անդամներ Գևորգ Սաֆարյանը, Արեգ Կյուրեղյանը, Սերգեյ Կյուրեղյանը և Տիգրան Մանուկյանը մամուլի ասուլիսով են հանդես եկել Գյումրու «Երկխոսության մեդիա կենտրոնում»: Սեպտեմբերի 29-ին կայանալու է «Սասնա Ծռեր»-ի հիմնադիր համագումարը: Այդ օրվանից կուսակցությունը կգործի դե ֆակտո: «Սասնա Ծռեր»-ը մասնակցելու են առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այժմ գրասենյակներ են բացում հանրապետության մարզերում, իրենց գործունեությունը ծավալելու են նաև Արցախում և Սփյուռքում: Ասում են` համախոհների թվում տարբեր տարիքի քաղաքացիներ են, վստահ են, որ խորհրդարանում իրենց տեղն ունենալու են: «Սասնա Ծռեր»-ի խոսքով` եթե հարկ լինի համազգեստ կհագնեն ու կառավարության կողքին կկանգնեն: