Պաշտոնյաները հանրության ծառան են. վերահսկողական ծառայության պետի տեղակալ

Հանրապետության հրապարակում խնձորներ՝ Նոր Գեղիից, իլիկ և դուդուկ՝ Գորիսից: Անկախության 27 ամյակին այստեղ են հավաքվել ներկայացուցիչներ ՀՀ  մարզերից:

Տաղավարներով շրջող Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Հայկ Սարգսյանը Անկախության օրը հենց այսպես էլ պատկերացնում էր.

«Բոլորն իրենց երկրի տեր են զգում, բոլորրը հավասար են: Հիմա պաշտոնյաները ոչ թե պաշտոնյա են, այլ՝ ծառա»:

Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն էլ կարծում է, որ այս տարվա անկախության օրը տարբերվում է նախորդ տարիներից.

«Քանի որ այս տարի եղավ հեղափոխությունը, ժողովուրդն իրեն յուրովի ազատ է զգում: Անկախությունը ոչ թե Հայաստանն է, այլ՝ հայաստանցին»:

Ի դեպ՝ Նաիրի և Հայկ Սարգսյանները Հրապարակում պարեցին քոչարի: