Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկրապահն այցելեց Եռաբլուր (տեսանյութ)

Հասարակություն
Untitled-56

Եռասերունդ Երկրապահը Հայաստանի Հանրապետության Անկախության օրն այցելեց Եռաբլուր ՝ հարգանքի տուրք մատուցելով զինվորական պանթեոնում հանգչող հերոսներին: Երկրապահական պատվիրակությունը Աժ պատգամավոր, ԵԿՄ անդամ Արամ Սարգսյանի, վարչության փոխնախագահների, դրոշակակիր պատանի երկրապահների ուղեկցությամբ ծաղկադրեց ԵԿՄ հավերժ նախագահ Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկի և հայրենիքի ազատության համար նահատակված մյուս հերոսների շիրիմները: Շնորհավորելով Անկախության տոնի առթիվ, երկրապահ ազատամարտիկները վստահեցնում են, որ միշտ պատրաստ են մեր զինվորների հետ միասին ամուր պահելու թանկ արյան գնով նվաճած անկախությունը: Մանրամասները՝ տեսանյութում: