Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նշվեց հրամանատար Աշոտ Մանուկյանի 60-ամյակը

Հասարակություն
hramanatar

Սեպտեմբերի 21–ին «Սասունցի Դավիթ» ջոկատի հրամանատար Աշոտ Մանուկյանի 60-ամյակն է։ Աշոտ Մանուկյանը 1990 թվականի հունվարի 13-ին Ազատության հրապարակում հայտարարեց, որ պետք է ստեղծել կամավորական ջոկատ,Դավիթաշենում կազմավորեց այն ու երեք օր հետո մեկնեց Արցախ։ Առաջին իսկ օրերից ջոկատը կատաղի մարտեր է տվել, Երասխավանից մինչև Շուշիի ազատագրում։ Արամ Խաչատրյան համերգասրահում Աշոտ Մանուկյանին նվիրված հուշ երեկոյին մասնակցում էին հրամանատարի մարտական ընկերները, հարազատներն ու ընտանիքի անդամները։ Արկադի Տեր Թադևոսյանը «Սասունցի Դավիթ» ջոկատին միացել է 1990 թվականի մայիսին՝ որպես ռազմական խորհրդատու։ Նրա խոսքով՝ Աշոտ Մանուկյանից սովորելու շատ բան կար։  «Այն, ինչ պետք էր մարտի դաշտում, ինքը մտածում էր՝ հացից սկսած։ Մարտական ոգի ուներ նա։ Ես նրանցից եմ դա սովորել։ Ես ունեի ռազմական գիտելիքներ, իրենք մարտական ոգի»,- ասում է Կամանդոսը։ Հրամանատարին շնորհավորելու էին եկել նաև մերօրյա հերոսները։ Ապրիլյան պատերազմին մասնակցած ու սեփական արյան գնով հայրենիք պահած տղաները հպարտ են, որ կարողացել են շարունակել Աշոտ Մանուկյանի գործը։