Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երիտասարդ բժիշկները հավաքվել են Գյումրիում

Մարզեր Պաշտոնական
gyumri

Գյումրիի պատմական Սև Բերդ ամրոցում մեկնարկեց Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի 5-րդ տարեկան գիտաժողովը։ Պաշտոնական բացումը վստահվեց Շիրակի փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանին և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին, ովքեր կարևորեցին և ողջունեցին նման մեծամասշտաբ միջոցառման կարևորությունը։ Քաղաքապետ Սամվել Բալասանյանը հույս հայտնեց, որ երիտասարդ բժիշկներն ունեն այն ներուժը, որը կնպաստի զարգացնելու մարզային առողջապահությունը։ Գիտաժողովին մասնակցում են մասնագետներ թե՛ Երևանից ,թե՛ այլ մարզերից ։ Գիտաժողովը նվիրված է Գյումրու ավերիչ երկրաշարժի 30 տարելիցին։ ԵԲՀԱ նախագահ Եվա Չիչոյանը շեշտեց, որ գիտաժողովը նպատակ է հետապնդում ոչ միայն ևս մեկ անգամ սևեռել ողջ հանրության ուշադրությունը դեռևս հիմնախնդիր հանդիսացող գոտու վրա, այլև կոտրել քաղաքի «աղետի գոտի» հանդիսանալու կարծրատիպը: Գիտաժողովը եզակի է իր ձևաչափով և կազմակերպվում է ՀՀ առողջապահության ոլորտի զարգացման ռազմավարության նպատակների հետ համահունչ։ Գիտաժողովին զուգահեռաբար իրականացվել է ՛՛Օգնության Ձեռք՛՛ բարեգործական նախագիծը Գյումրիում, իսկ գիտաժողովին նախորդող օրերին Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի պատվիրակության և արտասահմանից ժամանած հյուրերի կողմից ցուցաբերվել է մասնագիտական բժշկական օգնություն երկրաշարժի արդյունքում տուժած ընտանիքներին և հաշմանդամներին՝ անվճար խորհրդատվություններ, հետազոտություններ, վիրահատական միջամտություններ Գյումրու բժշկական կենտրոնում: