Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ կազմավորումը պահանջում է ազգային միասնություն. «Երկիր Ծիրանի»

Հասարակություն
unnamed-1

«ԵՐԿԻՐ ԾԻՐԱՆԻ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ   Սիրելի հայրենակիցներ, Եռաբլուրի բարձունքից, մեր հերոսների պանթեոնից, նորանկախ Հայաստանի հռչակումից 27 տարի անց ազդարարում ենք, որ փակվում է ավտորիտարիզմի և դավաճանության քառորդ դարը ու բացվում Է Հայաստանի նորովի արդիականացման և հայերի մրցունակության դարը: Մեր կյանքում առաջիկա կարևոր քաղաքական իրադարձությունը՝ հայոց նոր Ազգային ժողովի կազմավորումը, պահանջում է ազգային միասնություն և ինքնահամախմբում ժամանակակաից Հայկական պետականությունում հայ ազգի բոլոր հատվածների քաղաքական մանդատի վերականգնման համար: Հայ քաղաքական կյանքի աշխուժացման վերելքի այս նոր փուլում պատմականորեն առաջադրված քաղաքական խնդիրների լուծման ճանապարհին անհրաժեշտ է հայ ազգի պատմության նոր դարաշրջանի քաղաքական միտքը կերտողների և քաղաքականություն իրականացնողների համախմբում հետևյալ առանցքային հարցերի շուրջ.

  • Արդի Հայկական պետականությունը, կազմելով շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածք, մեկ ռազմաքաղաքական միավորում է, որի տարածքային ամբողջականության ոտնահարման վերաբերյալ որևէ հայտարարություն և գործողություն մերժելի է և դիտարկվում է որպես քրեորեն հետապնդելի արարք:
  • Արդի Հայկական պետականության սահմանների նկատմամբ հարձակման (պատերազմական գործողություններ) կանխարգելումը պետք է իրականացվի հարձակողվական ռազմավարության վրա:
  • Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները, անկախ իրենց բնակության կամ գտնվելու վայրից, իրավունք ունեն և պետք է մասնակցեն հայոց նոր խորհրդարանի ձևավորմանը:
  • Արցախահայությունը պետք է վերականգնի իր ընտրելու և ընտրվելու իրավունքը հայոց նոր խորհրդարանի ձևավորման գործընթացում:
  «Երկիր Ծիրանի» կուսակցություն 21 սեպտեմբերի 2018 թվական Երևան