Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռեֆորմիստների գերնպատակը կանաչ Երևանն է

Հասարակություն
reformist

Ռեֆորմիստների կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավն ամփոփեց մամլո ասուլիսով։ Հիշեցրին  իրենց կարգախոս՝ «Կանաչ Երևան»:  «Ես նորից անդրադառնամ մեր ծրագրային  այն կետին, որ կստեղծենք կանաչապատ գոտիներ՝ հատուկ կենդանիների սիրահարների համար: Մենք ուզում ենք ստեղծել կացարանները անտեր շունիկների համար, ինչպես նաև այն շունիկների, որոնք տերեր ունեն՝ հատուկ կանաչապատ գոտի ստեղծել»,- ասաց Լիլիթ Հովհաննիսյանը: Երևանի քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը նաև ավելացրեց, որ իրենց համար չկան առջնային և երկրորդական խնդիրներ. բոլոր հարցերին անդրադառնալու են: «Չկան թիրախային խնդիրներ: Ասում են՝ ձմեռը լինելու է ձնաշատ, քաղաքը պետք է արժանի ձևով նախապատրաստել դրան: Զբաղվելու ենք նաև աղբահանության հարցով, տրանսպորտային խնդիրները լինելու են մեր ուշադրության կենտրոնում»,- ասաց Արտակ Ավետյանը: Ավելին՝ տեսանյութով: