Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր իշխանությանը պետք են տիկնիկներ, որոնցով կարելի է վախեցնել ժողովրդին. Զուրաբյանը՝ Ռ. Քոչարյանի մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
ararat

Երևանցիներ դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանի խոսքով յուրահատուկ է համարում քարոզարշավի ընթացքը. «Այն հետհեղափոխական փուլում էր, առկա էին նոր երանգներ»։ Ըստ քաղաքապետի թեկնածուի, որոշ ուժեր Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում են իրենց հնարավորությունները հետագա ընտրություններում փորձարկելու համար. «Ես կարծում եմ, այս ընտրությունները վերաբերում են միայն Երևանին, քաղաքացիներին կոչ եմ անում հիշել դա»։ Արարատ Զուրաբյանը գնահատելով քարոզարշավի հավասար պայմանների առկայությունը, առսջարկում է քաղաքում հաշվել քարոզչական պաստառների թիվը. «Տեսնում ենք, որ կան ուժեր, որոնք 10 անգամ ավելի շատ են ծախսել, ես Նիկոլ Փաշինյանի հետ չեմ մրցակցում, իսկ նա մրցակցում է բոլորի հետ»։ Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությանը, քաղաքապետի թեկնածուն նշում է, որ նա քաղաքականությունում երբեք էլ չի եղել. «Պարզապես, այս նոր իշխանությանը պետք են տիկնիկներ, որոնցով կարելի է վախեցնել ժողովրդին, ՔՊ-ն լավ մտադրություններ ունի, բայց անկարող է շատ հարցերում, ուզում եմ, որ այն լավ ուժ դառնա»։