Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավագանու թեկնածուներն իրար կսմթում են (տեսանյութ)

Քաղաքականություն Հասարակություն
Naira-Zohrabyani-nkar@-EXXVdd-nistic

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Վահան Կոստանյանը հետևյալ ֆեյսբուքյան գրառումն է կատարել։ Հենց նոր Հանրային հեռուստաընկերությունում ավարտվեց քաղաքապետի թեկնածուների բանավեճը, որը կհեռարձակվի սեպտեմբերի 21-ի երեկոյան։ Անձամբ շատ ուրախ եմ, որ կայանում է քաղաքական բանավեճի մշակույթը։ Պետք է նաև հստակ արձանագրել, որ քաղաքական բանավեճի հրավիրելը մի բան է, իսկ դրան մասնակցելը՝ ուրիշ։ Միգուցե ոմանք անցել են «դու սուս» ռեժիմի։ Կոստանյանն ակնհայտորեն ակնարկում է Նաիրա Զոհրաբյանին, ով իր չմասնակցելը բանավեճին բացատրել էր դրա՝ տեսագրվող լինելով։ Զոհրաբյանը հայտարարել էր, որ պատրաստ է դեմ առ դեմ բանավեճի Հայկ Մարությանի հետ ուղիղ եթերում։