Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեդվեդևան մրցաշարի առաջատարն է

Սպորտ
medved

Հայկական արմատներով գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան (նախկինում կրել է Բաբասյան ազգանունը, հայրը Արման Բաբասյանն է) կարճ ծրագրից հետո Autumn Classic International-2018 հեղինակավոր մրցաշարի առաջատարն է։ Ի դեպ, սա առաջին մրցաշարն է, որ Մեդվեդևան մասնակցում է կանադացի մասնագետ Բրայան Օրսերի մարզչությամբ։ Նախկինում Մեդվեդևայի մարզիչը ռուսաստանցի Էթերի Թոթբերիձեն էր, ում թիմը Մեդվեդևան լքեց Փհենչհանի օլիմպիական խաղերից հետո։ Մեդվեդևան աշխարհի կրկնակի չեմպիոն է։