Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արսենալը» հաղթեց, Մխիթարյանը հիանալի խաղաց

Սպորտ
mxo

Եվրոպա լիգայի խաղարկության մեկնարկային տուրում Լոնդոնի «Արսենալը», սեփական հարկի տակ, 4։2 հաշվով հաղթեց Պոլտավայի «Վորսկլա»-ին։ Զինագործների կազմում փայլուն խաղ ցուցադրեց Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը։ Մխիթարյանը մասնակցեց գոլային գրոհներից երեքին՝ երկու դեպքում անմիջականորեն կատարելով գոլային փոխանցումը։ Նույն ենթախմբում Պորտուգալիայի «Սպորտինգը» 2։0 հաշվով հաղթեց Ադրբեջանի «Ղարաբաղին»։ «Արսենալն» ու «Սպորտինգը», երեքական միավորով, E խմբի առաջատարներն են։